spot_imgspot_imgspot_img

Silicon Valley Bank-ի ակտիվները կգնի First Citizens Bank-ը

First Citizens Bank & Trust Company բանկային հոլդինգը կգնի սնանկացած Silicon Valley Bank-ի (SVB) բոլոր ակտիվները։ Տեղեկանում ենք ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կայքից։

Կարգավորիչը հիշեցրել է SVB-ի սնանկացումից հետո «միջանկյալ» բանկի Silicon Valley Bridge Bank-ի ստեղծման մասին: Ինչպես հաղորդվում է, մարտի 27-ին կբացվեն այս բանկի 17 նախկին մասնաճյուղերը՝ որպես First Citizens Bank & Trust Company-ի մասնաճյուղեր։

SVB հաճախորդները ավտոմատ կերպով կդառնան այն բանկի ավանդատուները, ովքեր որ գնել են ակտիվները: First Citizens Bank & Trust Company-ի ընդունած բոլոր ավանդները կապահովագրի FDIC-ը:

Գործարքը գնահատվում է $72 միլիարդ՝ $16,5 միլիարդ զեղչով: Մոտ $90 միլիարդ արժեթղթեր և այլ ակտիվներ կպահի FDIC-ն:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ մարտի 10-ի դրությամբ Silicon Valley Bridge Bank-ի ակտիվների ընդհանուր գումարը կազմել է մոտ $167 մլրդ դոլար, իսկ ավանդները՝ $119 մլրդ դոլար։

Ամերիկյան Silicon Valley Bank բանկի սնանկացումը տեղի է ունեցել մարտի 10-ին: Այն զբաղեցնում էր 16-րդ տեղը ԱՄՆ խոշորագույն բանկերի շարքում և մասնագիտացած էր ստարտափների հետ աշխատելու մեջ: FDIC-ը կատարվածի վնասը գնահատում է մոտ $20 միլիարդ դոլար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի Silicon Valley Bank-ի «դուստրը» 1 ֆունտով ստերլինգով կգնի բրիտանական HSBC բանկը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...