spot_imgspot_imgspot_img

SoftBank-ը կորցրել է $32 միլիարդ

SoftBank խմբի մաս կազմող Vision Fund վենչուրային հիմնադրամը 2023 թվականի մարտի 31-ին ավարտված ֆինանսական տարվա արդյունքներից հետո կրել է $31,97 միլիարդի վնաս:

Vision Fund-ը ՏՏ նախագծերում ներդրումներ կատարող աշխարհի խոշորագույն հիմնադրամներից է, որն այս պահին մի շարք դժվարություններ ունի: Ներկա մակրոտնտեսական իրավիճակը, ճգնաժամը և գնաճի բարձր մակարդակը բացասաբար են անդրադառնում ստորաբաժանման աշխատանքի վրա։

ՏՏ նախագծերում ձախողված ներդրումները 2022 թվականին հասել է մոտ $39,25 միլիարդի։

TechCrunch-ը նշում է, որ SoftBank Vision Fund-ի համար դժվար ժամանակները լրացուցիչ մարտահրավերներ են հիմնադրամի կողմից աջակցվող ստարտափների համար, որոնցից շատերն ինքնուրույն չեն կարող շահութաբեր լինել:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...