spot_imgspot_imgspot_img

Spotify-ն այս շաբաթ զանգվածային կրճատումներ է պլանավորում

Spotify-ը մտադիր է այս շաբաթ կրճատել իր որոշ աշխատակիցների: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:

Թե քանի աշխատող կազատվի աշխատանքից աղբյուրները չեն բացահայտում։ Ընկերության՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ Spotify-ում աշխատում է մոտ 9,8 հազար մարդ։ Spotify-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել առաջիկա կրճատումները:

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները ստիպված են դիմել զանգվածային կրճատումների՝ գովազդից եկամուտների նվազման, ինչպես նաև աշխարհում անկայուն տնտեսական իրավիճակի պատճառով։ Կրճատումներ արդեն հայտարարել են այնպիսի ՏՏ հսկաներ, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Meta-ն: Ամերիկյան Google կորպորացիայի ղեկավար Սունդար Պիչայը հայտնել է, որ իրեն ստիպել են անհապաղ աշխատանքից հեռացնել մոտ 12 հազար աշխատակցի, ինչը կազմում է ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 6%-ը:

Ավելի վաղ համաշխարհային մամուլը գրել էր, որ Google-ի կրժատված աշխատակիցների շարքում են հայտնվել տարեկան մոտ 1 մլն դոլար աշխատավարձով աշխատակիցներ: Աղբյուրները նշում են, որ կրճատումները վերաբերում են կորպորացիայի գրեթե բոլոր ընկերություններին և ստորաբաժանումներին՝ սկսած Google Cloud-ից և Chrome-ից մինչև Android-ը և որոնողական համակարգի հետ կապված խմբեր:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...