spot_imgspot_imgspot_img

Stack Overflow. ծրագրավորողների 74%-ը ցանկանում է հեռանալ և գլխավորը փողը չէ

Համաձայն Stack Overflow-ի նոր ուսումնասիրության, ծրագրավորողների գրեթե երեք քառորդը՝ 74%-ը, ակտիվորեն փնտրում է նոր աշխատանք կամ բաց է առաջարկների համար:

Ավելին, ամենաերիտասարդ ծրագրավորողներն ամենաակտիվորեն նոր հնարավորություններ են փնտրում։ Այդպիսիների տեսակարար կշիռն ամենամեծն է եղել 20-24 տարեկանների շրջանում (27%), 25-34 տարեկան հարցվածների շրջանում աշխատանքը փոխել ցանկացողները 21% են, իսկ 35-44 տարեկան հարցվածների շրջանում 17%-ն է ուզում փոխել աշխատանքը: 45-54 տարեկան հարցվածների շրջանում՝ ընդամենը 12% է ցանկություն հայտնել: Երիտասարդ ծրագրավորողների մասնաբաժինը, որոնք ակտիվորեն փնտրում են նոր աշխատանք, տարվա ընթացքում աճել է 9 տոկոսային կետով։

Stack Overflow-ը հիշեցրեց, որ նոր ընկերության որոնմանը պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և ընտրել նրանց, որոնք ֆինանսապես կայուն են, հատկապես աշխարհում առկա տնտեսական խնդիրների ֆոնին։ Ծրագրավորողներին նաև խորհուրդ է տրվել չդադարեցնել սովորելը, քանի որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և նրանք, ովքեր անընդհատ կատարելագործում են իրենց հմտությունները, շուկայում պահանջարկ կունենան։ ԱՄՆ Աշխատանքի նախարարության կանխատեսումների համաձայն՝ ծրագրային ապահովման մշակողների թափուր աշխատատեղերի թիվը 2031 թվականին կաճի 26%-ով՝ բոլոր մասնագիտությունների միջինը 5%-ի դիմաց։

Stack Overflow-ի կողմից հարցվածների համար նոր մարտահրավեր փնտրելու հիմնական դրդապատճառը ավելի շատ ճկունություն ունենալու ցանկությունն էր. հարցվածների 58%-ը պատասխանել է այսպես. հարցվածների 46%-ը որպես ընթացիկ աշխատանքի հիմնական թերություն նշել է աշխատանքային օրվա ֆիքսված մեկնարկի և ավարտի ժամերը, 44%-ի համար գրասենյակ գնալու անհրաժեշտությունը նույնպես դարձել է թերություն։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...