spot_imgspot_imgspot_img

Stack Overflow-ը ներկայացրել է 2023թ. ծրագրավորողների ամենասիրած և հայտնի լեզուները

Stack Overflow-ը հրապարակել է Developer Survey-ի ամենամյա հետազոտության վերջին արդյունքները: 2023 թվականին դրան մասնակցել է ավելի քան 90 հազար ծրագրավորող։

JavaScript-ը 11-րդ անգամ անընդմեջ դարձել է ամենաշատ օգտագործվող ծրագրավորման լեզուն։ Python-ը SQL-ից «խլել» է երրորդ հորիզոնականը, սակայն պրոֆեսիոնալ ծրագրավորողների շրջանում լավագույն 3-ը չի փոխվել՝ JavaScript, HTML/CSS և SQL: Ամենամեծ թռիչքը՝ 7 դիրքով մեկ տարվա ընթացքում, կատարել է Lua լեզուն։

Այսպիսով, ծրագրավորողների 40,15%-ը ցանկանում է օգտագործել JavaScript, իսկ 57,83%-ն արդեն օգտագործում է և ցանկանում է շարունակել։ Ծրագրավորողների 84,66%-ը ցանկանում է շարունակել օգտագործել Rust-ը. այն առաջատար է այս ցուցանիշով և դարձել է «սիրելի» 7 անգամ անընդմեջ: Ֆավորիտների թվում են TypeScript, Elixir, Zig, Closure և Raku: Ծրագրավորողներին ամենաքիչը դուր է գալիս MATLAB-ը: Ընթացիկ օգտատերերի միայն 18,33%-ն է ցանկանում շարունակել օգտագործել այն:

Zig-ը դարձավ ամենաբարձր վարձատրվող լեզուն, անցյալ տարվա հաղթող Clojure-ը «էժանացել է» 10%-ով։ Միջին աշխատավարձը ամենաշատն աճել է Dart-ում և SAS-ում՝ ավելի քան 20%՝ 2022-ի համեմատ:

Ամենատարածված ամպային հարթակը Amazon Web Services-ն է (49%), որին հաջորդում են Microsoft Azure-ը (26%) և Google Cloud-ը (24%) երրորդ տեղում:

Զեկույցում նաև արհեստական բանականության վերաբերյալ նոր բաժին է հայտնվել: Հարցվածների մոտ 70%-ն արդեն օգտագործում կամ պլանավորում է մոտ ապագայում օգտագործել արհեստական ​​բանականությունն իրենց աշխատանքում։ 77%-ը հավանություն է տալիս AI-ի կիրառմանը զարգացման մեջ։ AI գործիքների հիմնական առավելությունների թվում նրանք նշում են արտադրողականության բարձրացումը, ուսուցման արագությունը և արդյունավետությունը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...