spot_imgspot_imgspot_img

Stripe-ը բանակցություններ է վարում 2-3 միլիարդ դոլար ներդրում ներգրավելու համար 

Stripe-ն, ամենայն հավանականությամբ, ֆինանսավորում կներգրավի իր ներկայիս ներդրողներից, գրում է The Information-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ընկերության նախնական գնահատումը 55-60 միլիարդ դոլար է, ինչը շատ ավելի քիչ է ներկայիս իրական գնահատականից, որը կազմում է 95 միլիարդ դոլար:

Ներդրողներից մեկը՝ Thrive Capital վենչուրային ընկերությունն է, ասում են աղբյուրները: Իսկ NYT-ի զրուցակիցներն նշում են, որ նեգրաված գումարից ընկերությունը կգլխավորի փուլը և 1 մլրդ դոլար կներդնի ֆինտեխ ծառայության մեջ: NYT-ը նույն գնահատումն է նշում՝ 55-60 մլրդ դոլար, իսկ ներդրումների ընդհանուր գումարն ըստ իրենց կազմում է մոտ 2,5 մլրդ դոլար։

Հնարավոր ներդրումների մասին հունվարի 26-ին հայտնել Է նաև WSJ-ը: Իր աղբյուրների տվյալներով ՝ ընկերությունը նախատեսում է ներգրավել առնվազն 2 մլրդ դոլար՝ 55-60 մլրդ դոլար գնահատմամբ:

Ամենայն հավանականությամբ, Stripe-ը ներդրումները կուղղի ոչ թե իր աշխատանքը ֆինանսավորելու, այլ հարկերը վճարելու և իր աշխատակիցներին պատկանող ընկերության բաժնետոմսերի օպցիոնների հետ կապված խնդիրները լուծելու համար, որոնց գործողության ժամկետը լրանում է:

Եթե Stripe-ը կարողանա գումար ներգրավել, ապա դա նրան կազատի մոտ ժամանակներս բորսա դուրս գալու անհրաժեշտությունից, նշում է The Information-ը։ Աղբյուրները նաև հաստատում են, որ ընկերության համար ավելի հեշտ է լուծել աշխատողների բաժնետոմսերի խնդիրը ներդրումների, այլ ոչ թե IPO-ի միջոցով:

2021 թվականի մարտին Stripe-ը հավաքել է 600 միլիոն դոլար՝ գնահատվելով 95 միլիարդ դոլար: Դա եղել է ընկերության վերջին ներդրումն առ այսօր։ Այդ գնահատականը Stripe-ին դարձրեց Սիլիկոնային հովտի ամենաթանկ մասնավոր ֆինտեխ ընկերությունը: 2022 թվականի հունվարին, ծառայությունը Ներքին գնահատումն իջեցրել է 11%-ով ՝ հասնելով 63 մլրդ դոլարի, հայտնում է The Information-ը ։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...