spot_imgspot_imgspot_img

Stripe-ը ֆինանսավորման նոր փուլում գնահատվել է $50 մլրդ

Stripe վճարային ծառայությունը $6,5 մլրդ դոլար է ներգրավել։

Գործարքի պահին ընկերությունը գնահատել են $50 մլրդ, ինչը գրեթե երկու անգամ քիչ է, քան 2021 թվականին, երբ Քոլիսոն եղբայրների ստեղծած ծառայությունը դարձել էր Սիլիկոնյան հովտի ամենաթանկ մասնավոր ընկերությունը:

Stripe-ը հայտարարել է Անդրեսեն Հորովիցի, Founders Fund-ի և Thrive Capital-ի կողմից նոր ֆինանսավորում ներգրավելու մասին: Ընկերությունը հայտնել է նաև, որ ներգրաված միջոցներով նախատեսում է օգնել աշխատակիցներին վաճառել ընկերության բաժնետոմսերը և ծածկել բաժնետոմսերի փոխհատուցման հետ կապված հարկերը:

Stripe-ի ցածր գնահատումն արտացոլում է նաև ստարտափների համար բարդ ժամանակաշրջանը, նշում է NYT-ը։ Ըստ PitchBook-ի, 2022 թվականին ԱՄՆ-ի ստարտափների ներդրումները նվազել են 31%-ով՝ հասնելով $238 միլիարդի:

Տնտեսական պայմանների վատթարացման պատճառով 2022 թվականին Stripe-ն իր ներքին գնահատումը կրճատել էր 28%-ով՝ հասնելով $74 մլրդի և կրճատել աշխատակիցների 14%-ին, այսինքն մոտ 1100 մարդու:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...