spot_imgspot_imgspot_img

Stripe-ը կաջակցի Airbnb-ի վճարումներին

Stripe (ԱՄՆ) վճարային ֆինթեք համակարգը թույլ է տվել Airbnb ծառայության հյուրերին օգտագործել Stripe Financial Connections տարբերակը՝ իրենց բանկային հաշիվը որպես վճարման եղանակ ավելացնելու համար:

Տվյալները պահպանվելուց հետո հյուրերը կարող են օգտագործել Link-ը (որը Stripe-ի ներկառուցված մեկ հպումով վճարման համակարգ է) իրենց հետագա բոլոր ամրագրումները վճարելու համար:

Այժմ բանկի միջոցով վճարումը գնալով ավելի տարածված է դառնում: Stripe-ի միջոցով բանկային վճարումներ ավելացնելը ԱՄՆ բանկային հաշիվ ունեցող Airbnb-ի հյուրերի համար տրամադրում է վճարման ևս մեկ հայտնի տարբերակ:

Stripe-ի ներկայացուցիչներն ասել են, որ բոլոր նրանք ովքեր ամրագրումներ արել են Airbnb-ով, գիտեն, թե որքան հարմար է դա: Ըստ տվյալների, Stripe-ի վերջին օպտիմալացումներն օգտագործող ընկերությունները նախկինում 10,5%-ով ավելի շատ եկամուտ են ստացել:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...