SVB Securities-ի ղեկավարությունը բիզնեսը կգնի $55 մլն, որից հետո ընկերությունը կվերանվանվի Leerink Partners, հայտնում է The Wall Street Journal-ը։
SVB Securities-ի ղեկավարությունը՝ հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Լիրինկի գլխավորությամբ, նախատեսում է գնել ընկերությունը։ Ներդրողները կմարեն մոտ $26 մլն պարտք, ինչպես նաև կստանձնեն ներդրումային բանկային բիզնեսը, որը կապված է Սիլիկոնյան հովտի սննկացած բանկի հետ:
Հիշեցնենք, որ Silicon Valley Bank-ը փլուզվել է 2023 թվականի մարտին։ Դա ԱՄՆ-ի ամենամեծ սնանկությունն էր 2008 թվականի ճգնաժամից ի վեր։ Սնկացումն ազդել է ոչ միայն ամերիկյան շուկայի, այլեւ ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատությունների վրա։ Ամերիկացի տնտեսագետները հաշվարկել են, որ նման դժվարությունների կարող են հանդիպել 186 բանկ։





