FTX բորսայի փլուզումը խաթարեց բիթքոյին համայնքի հավատը կենտրոնացված ընկերությունների նկատմամբ: Այդ իսկ պատճառով Telegram-ը հայտարարեց այս տեսակի կազմակերպությունների համար ապակենտրոնացված այլընտրանք ստեղծելու մասին։ Օրերս Պավել Դուրովը հայտարարեց, որ իր ընկերությունը կսկսի «ավտոմատ դրամապանակների» և «ապակենտրոնացված փոխանակումների» մշակումը, որը միլիոնավոր օգտատերերի թույլ կտա անվտանգ առևտուր անել կրիպտոարժույթներով։ Կրիպտոարժույթների փոխանակման հարթակը կկոչվի Fragment:
Fragment-ը լիովին ապակենտրոնացված աճուրդային հարթակ է, որը հիմնված է The Open Network-ի վրա: Ակնկալվում է, որ հարթակը բավականաչափ արագ և արդյունավետ կլինի հանրաճանաչ հավելվածներին աջակցելու համար: Այնուամենայնիվ, Telegram-ն ինքը վերջերս վստահության հետ կապված խնդիրներ ուներ: Ընկերությունը երկար տարիներ երաշխավորել է իր օգտատերերի գաղտնիությունը։
Այդուհանդերձ, նոյեմբերին հարթակը համաձայնվեց Հնդկաստանի իշխանություններին տրամադրել իր օգտատերերի մասին տեղեկությունները, ներառյալ ադմինիստրատորների անունները, հեռախոսահամարները և IP հասցեները: Սա, անշուշտ, վնասում է ընկերության իմիջին և հուշում է, որ Fragment-ի ապակենտրոնացման և անվտանգության մասին Դուրովի խոստումները կարող են կասկածի տակ դրվել:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





