Tesla-ն հազարավոր դոլարներով իջեցնում է իր ամենահայտնի էլեկտրական մեքենաների գները Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ սպառողների պահանջարկը բարձրացնելու համար:
Նշվում է, որ ապրանքանիշը բախվում է համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի և այլ ավտոարտադրողների կողմից աճող մրցակցությանը։ Մեծ Բրիտանիայում գների իջեցումը տատանվում է 10%-ից 13%-ի սահմաններում, սակայն ԱՄՆ-ում որոշ մոդելների դեպքում հասնում է 20%-ի:
«Մեծ Բրիտանիայի նոր գնորդները կխնայեն 5500 ֆունտ ստեռլինգ սկզբնական մոդել 3-ի և 7000 ֆունտ ստերլինգ ամենաէժան մոդել Y-ի համար»: Այնուամենայնիվ, ավելի քան 16,000 հաճախորդ անցյալ տարի գնել են այս ամենավաճառվող մոդելները, և նրանցից ոմանք զայրացել են, որ ավելի շատ են վճարել»,- ասում են վերլուծաբանները:
«Ես հենց երեկ եմ մեքենա գնել: Ի՞նչ պետք է անեմ: Գնալ Tesla և հետ վերադարձնել մեքենան: Չեմ կարողանում հավատալ, որ մեքենան վերցնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում կորցրել եմ 5000 ֆունտ ստերլինգ»,-նշում են գնորդները:
Նմանատիպ արձագանք Tesla-ն ստացել է Չինաստանում գտնվող հաճախորդներից, որտեղ անցյալ շաբաթ հայտարարել էր գների իջեցման մասին:
Հանգստյան օրերին դժգոհ հաճախորդները ցույցեր են անցկացրել Շանհայում և այլ քաղաքներում Tesla-ի կենտրոնների մոտ՝ պահանջելով փոխհատուցում:
Վերջին կես տարվա ընթացքում Tesla-ն երկու անգամ իջեցրել է գները այս տարածաշրջանում, և այժմ դրանք 13-24%- ով ցածր են սեպտեմբերի գներից:





