spot_imgspot_imgspot_img

Tesla-ն կբացի Megapack մարտկոցների նոր գործարան

Tesla-ն հայտարարել է Շանհայում նոր գործարանի բացման մասին՝ Megapack մարտկոցներ արտադրելու համար: Ավտոարտադրողը նախատեսում է գործարանի աշխատանքը սկսել երրորդ եռամսյակում, իսկ արտադրությունը՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում:

Բացի Շանհայում գոյություն ունեցող էլեկտրական մեքենաների հսկայական գործարանից, նոր գործարանն ի սկզբանե տարեկան կարտադրի 10,000 Megapack միավոր, ինչը համարժեք է մոտավորապես 40 ԳՎտ/ժ էներգիայի:

Շանհայի նոր գործարանի միջոցով Tesla-ն կօգտվի Չինաստանի մարտկոցների մատակարարման աշխարհում առաջատար շղթայից՝ ավելացնելու իր արտադրությունը: Միաժամանակ նախատեսում են նվազեցնելու Megapack լիթիում-իոնային մարտկոցների համար նախատեսված ծախսերը: Սա կբավարարի ամբողջ աշխարհում էներգիայի պահպանման աճող պահանջարկը, որն ակտիվորեն անցնում է ավելի շատ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը:

Tesla-ն իր եկամուտների մեծ մասը ստանում է էլեկտրական մեքենաների բիզնեսից, սակայն Իլոն Մասկը պարտավորվել է զարգացնել իր արևային և մարտկոցների բիզնեսը:

Ներկայումս Tesla-ն ունի մեգաֆաբրիկա Լաթրոպում՝ Կալիֆորնիա, որն ունակ է տարեկան արտադրել 10,000 Մեգապակ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...