Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հորդորել է ընկերության աշխատակիցներին խուճապի չմատնվել և չանհանգստանալ «ֆոնդային բորսայի խելագարությունից», գրում է Reuters-ը։
Էլեկտրական մեքենաներ արտադրողի բաժնետոմսերը չորեքշաբթի, 11% անկումից հետո՝ վերականգնեցին: Մասկը վստահեցրել է, որ Tesla-ն, որի 13,4%-ըն իրեն է պատկանում, «կդառնա ամենաթանկ ընկերությունը Երկրի վրա»։ Սակայն, միլիարդատիրոջ խոսքով, խոսքը երկարաժամկետ հեռանկարի մասին:
Աշխատակիցներին ուղղված նամակում ձեռնարկատերը կոչ է արել առաջիկա օրերին աշխատել ամենաակտիվ ձևով, քանի որ դա «իրական փոփոխություն կբերի»: Նա եռամսյակի վերջում հայտարարեց մատակարարումների ավելացման անհրաժեշտության մասին։ Tesla-ն ավելի վաղ հայտարարել էր իր արտադրանքի զեղչերի մասին ԱՄՆ-ում և Չինաստանում:
Ընկերության բաժնետոմսերը դեկտեմբերին անկում ապրեցին , պայմանավորված շրջանառվող լուրերով առ այն, որ արտադրողը կրճատելու է արտադրությունը Շանհայի իր գործարանում՝ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:
Դեկտեմբերի կեսերին ձեռնարկատերը 3,6 միլիարդ դոլարով վաճառեց ընկերության 22 միլիոն բաժնետոմսերը, իսկ մեկ շաբաթ անց նա հայտարարեց, որ առաջիկա երկու տարիներին չի վաճառի Tesla արժեթղթերը:





