spot_imgspot_imgspot_img

Tether-ը կհամագործակցի Վրաստանի համալսարանի հետ՝ խթանելու կրիպտո կրթությունը

Tether Limited-ը և Վրաստանի բիզնեսի ու տեխնոլոգիաների համալսարանը (BTU) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկրում կրիպտոարժույթների և բլոկչեյնի ոլորտում կրթությունը խթանելու համար:

Նախաձեռնության նպատակն է զարգացող թվային տնտեսության մեջ ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Tether-ը կմասնակցի BTU-ի կրթական ծրագրերին բլոկչեյնի, կրիպտոարժույթների, սթեյբլքոինների և ֆինանսական ազատությանը խթանող այլ տեխնոլոգիաների վերաբերյալ։

Համալսարանի պրոֆեսոր և ռեկտոր Նինո Էնուկիձեն համագործակցությունն անվանել է «կարևոր քայլ Վրաստանում բլոկչեյն կրթական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ»: Նրա խոսքով՝ ուսանողները կկարողանան գործնական հմտություններ սովորել ոլորտի փորձագետներից, ինչը նրանց թույլ կտա «նպաստել թվային տնտեսության զարգացմանը»։

Մեկ ամսվա դասընթացը ներառում է տեղական և միջազգային բլոկչեյնի փորձագետների ութ դասախոսություն:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...