ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրինագիծ, որը նախագահ Ջո Բայդենին իրավունք է տալիս արգելել TikTok-ը երկրում։ Այդ մասին գրում է The Verge-ը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Ամերիկայի տեխնոլոգիական հակառակորդների զսպման մասին օրենքը (DATA Act): Դրա հեղինակը հանրապետական կոնգրեսական Մայքլ ՄաքՔալն է։
Փաստաթղթի համաձայն՝ նախագահն իրավունք կունենա պատժամիջոցներ կիրառել կամ արգելել TikTok-ն ամբողջ երկրում, եթե հայտնաբերի, որ ծառայությունը օգտատերերի տվյալները կիսել է Չինաստանի կառավարության հետ կապ ունեցող անձանց հետ։
Այն դեպքում, երբ ամերիկացիների անձնական տվյալները օգտագործվում են հսկողության, հաքերային հարձակման կամ գրաքննության համար, նախագահը կկարողանա լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել հարթակի և նրա մայր ընկերության՝ ByteDance-ի դեմ:
TikTok-ի հնարավոր ռիսկերը մտահոգում են ազգային անվտանգության երկու քաղաքական ուժերին: Դեմոկրատական կոմիտեի անդամ Գրեգորի Միքսը օրինագիծն անվանել է «չափազանց վտանգավոր»: Նրա խոսքով՝ փաստաթղթի ընդունումը կարող է ազդել Եվրոպայում և Թայվանում դաշնակից երկրների ձեռնարկությունների վրա։
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը (ACLU) քննադատել է նախաձեռնությունը ՄակՔալին ուղղված նամակում: Իրավապաշտպանները հայտարարել են, որ DATA Act-ը սպառնում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությանը։
Ի պատասխան հանձնաժողովի քվեարկության՝ TikTok-ը հայտարարություն է տարածել. ընկերության կարծիքով՝ արգելափակումը հարթակի միջազգային լսարանի համար գործնականում կսահմանի «ամերիկյան մշակույթի և արժեքների արտահանման արգելք»։





