Սովորաբար, ֆինթեք միաեղջյուրներում գերակշռում են բանկային և վճարային հարթակները, սակայն կրիպտո ընկերությունների ի հայտ գալը կարծես փոխում է խաղի կանոնները:
Finbold-ի ստացած տվյալները փաստում են, որ երեք կրիպտո ընկերություն՝ $42,3 միլիարդ գնահատմամբ, կազմել են աշխարհի լավագույն 10 ֆինթեք միաեղջյուրների ցուցակը: Գնահատումը կատարվել է 2022 թվականի 4-րդ եռամսյակի դրությամբ:
Stripe-ն ամենաթանկ ֆինթեք միաեղջյուրն է՝ $95 միլիարդ արժողությամբ, որին հաջորդում է Checkout.com-ը՝ $40 միլիարդով, երրորդը Revolut բանկը՝ $33 միլիարդով, որին հաջորդում է Chime-ը՝ $25 միլիարդով:
Կրիպտոարժույթի ընկերություններից առաջատարը Ripple-ն է, որը հիմնվել է ԱՄՆ-ում: Այն գնահատվում է $15 միլիարդ և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Blockchain.com-ը զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ $14 միլիարդ արժողությամբ: $13,3 միլիարդ արժողությամբ NFT պլատֆորմը OpenSea-ն ութերորդ ամենաթանկ ֆինտեխ միաեղջյուրն է աշխարհում:





