spot_imgspot_imgspot_img

Try Before You Buy. ԵՄ-ում զարգանում է առցանց գնումների նոր վճարային ծառայությունը

Try Before You Buy առցանց գնումների նոր վճարային ծառայությունը Եվրոպայում  լայն տարածում է գտնում:  Ֆինտեխ պրոդուկտի հեղինակը ֆրանսիական Elyn ստարտափն է: Մշակողների խոսքով՝ իրենց հաջողվել է ավարտել $2.7 մլն ներդրումների ներգրավման փուլը, որը պլանավորվում է ծախսել գաղափարի իրականացման վրա:

Նոր ծառայության մտահղացումը գնված ապրանքի վճարման փաստացի հետաձգումն է։ Գնորդը կարող է պատվիրել այս կամ այն ապրանքը, իսկ վճարումը կիրականացվի ապրանքը ստանալուց հինգ օր հետո: Եթե ​​գնորդը, այդուամենայնիվ. որոշի ապրանքը հետ վերադարձնել, ապա համակարգը նրան մի քանի հարց կտա:

Եթե խնդիրը սխալ ընտրված չափի կամ գույնի մեջ է, ապա Elyn-ն նախապես սկանավորած խանութի պահեստային բազայից կառաջարկի այլ չափս կամ գույն, իսկ եթե գնորդը պարզապես որոշի հետ վերադարձնել ապրանքը, ապա կգործի երկու տարբերակ՝ չեղարկել պլանավորված վճարումը կամ նվեր քարտ ստանալ գնման գումարից մի փոքր ավելի մեծ արժեքով:

Նշվում է, որ Elyn-ի մարքեթինգային մշակումն արդեն ընդունել է եվրոպական խոշոր մանրածախ վաճառող Zalando-ն:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...