spot_imgspot_imgspot_img

Twitter Blue-ի բաժանորդագրությունը հասանելի է ամբողջ աշխարհում

Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter Blue-ն արդեն հասանելի է ամբողջ աշխարհի օգտատերերի համար: Դրա արժեքը կկազմի ամսական $7 տարեկան վճարման դեպքում, $8՝ ամսական վճարման դեպքում:

Բաժանորդագրված օգտատերերը կկարողանան ավելի երկար թվիթներ տեղադրել, կես ժամվա ընթացքում դրանք խմբագրել մինչև հինգ անգամ և վերբեռնել 1080p տեսանյութեր:

Մարտի սկզբին բաժանորդագրությունը գործարկվել է Նիդեռլանդներում, Լեհաստանում, Իռլանդիայում, Հունաստանում, Դանիայում, Հունգարիայում, Լիտվայում, Էստոնիայում և 12 այլ երկրներում։

2022 թվականի դեկտեմբերին Twitter հարթակի հասույթը և զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել են 40%-ով։ Վերլուծաբանները շահույթի անկումը կապում էին սոցցանցից գովազդատուների արտահոսքի հետ այն բանից հետո, երբ Իլոն Մասկը միացավ ընկերությանը:

Նշենք նաև, որ բիզնեսի ծախսերը նվազեցնելու համար Իլոն Մասկը կրճատել է ընկերության անձնակազմը 50%-ով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...