spot_imgspot_imgspot_img

Twitter-ի համահիմնադիրը հայտարարել է նոր սոցցանցի թողարկաման մասին

Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին նոր սոցիալական ցանց է բացել, որը կոչվում է Bluesky Social: Մինչ այն բետա փուլում է, Դորսին փնտրում է ծրագրավորողների՝ նախագծին միանալու համար:

Bluesky Social-ի օգտատերերը կկարողանան դրան փոխանցել այլ սոցիալական ցանցերի բոլոր տվյալները:

Bluesky Social-ը տարբերվում է այլ սոցիալական ցանցերից՝ ունենալով իր սեփական AT Protocol ալգորիթմը և օգտագործելով բլոկչեյն տեխնոլոգիաները, ինչպես նաև դիրքավորվում է որպես ապակենտրոնացված մեդիա հարթակ։

Սոցիալական ցանցի հիմնադիրը՝ ամերիկացի ձեռնարկատեր Ջեք Դորսին, Twitter-ի համահիմնադիր և նախկին ղեկավարը, նշել է, որ իր նոր նախագիծը կմրցակցի բոլոր գործող սոցիալական ցանցերի հետ։

Twitter-ի տնօրենների խորհրդից Ջեք Դորսիի հեռանալու մասին հայտնի դարձավ 2022 թվականի մայիսին։ 2021 թվականի նոյեմբերին Դորսին հեռացավ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...