Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին գործարկել է BlueSky միկրոբլոգների ծառայությունը։ Դրա ֆունկցիոնալությունը գրեթե ամբողջությամբ Twitter-ի կրկնօրինակն է, իսկ ծառայությանը հասանելիություն կարող եք ստանալ միայն հրավերով:
BlueSky-ը դեռևս հասանելի է միայն iOS-ի օգտատերերին: TechCrunch-ից տեղեկանում ենք, որ հավելվածն արդեն հայտնվել է App Store-ում։
Twitter-ից գրեթե ոչնչով չտարբերվող BlueSky-ում կարելի է հրապարակել 256 նիշից ոչ ավելի երկար հաղորդագրություններ և ավելացնել պատկերներ։
Ծառայությունն աշխատում է Authenticated Transfer Protocol ստանդարտով։ Դորսիի խոսքով՝ BlueSky-ի ապակենտրոնացումը վերացնում է սոցցանցի ղեկավարության՝ որոշակի օգտատերերի հաշիվները կամայականորեն արգելափակելու հնարավորությունը։
BlueSky-ն առայժմ մոտ 2 հազար օգտատեր ունի։





