Կողմերը չեն հայտնել գործարքի գումարի չափը, սակայն Axios-ի աղբյուրներն այն գնահատում են «տասնյակ միլիոնավոր» դոլար։
Իլոն Մասկի կողմից սոցցանցի ղեկավարումը ստանձնելուց հետո, Laskie-ի գնումը դարձել է Twitter-ի առաջին ձեռքբերումը, գրում Է Axios-ը: Գործարքը կօգնի Twitter-ը վերածել բազմաթիվ գործառույթներով «սուպեր հավելվածի»։
Laskie-ն հիմնադրվել է 2021 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում, Քրիս Բակկեի կողմից։ Մինչև այդ նա արդեն վաճառել էր իր ստարտափներից մեկը՝ Indeed-ը: Laskie կայքում առայժմ նշվում է, որ ծառայությունն անհասանելի է։ Crunchbase-ի տվյալներով՝ Lackie-ն 2021 թվականին հավաքել է $6 միլիոն։





