spot_imgspot_imgspot_img

Twitter-ը մոնետիզացիա կունենա

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է հարթակում օգտատերերի կողմից ստեղծված բովանդակության մոնետիզացիայի մեկնարկի մասին: Մեկ տարվա ընթացքում հեղինակները բաժանորդներից գումար կստանան՝ հանած վճարային համակարգերի միջնորդավճարը (iOS-ն ու Android-ը գանձում են 30-ական տոկոս)։

Օգտատերերը կկարողանան բաժանորդագրվել ինչպես տեքստային, այնպես էլ մի քանի ժամ տևող տեսանյութերին: Դա անելու համար կարգավորումներում նրանց պետք է սեղմել «Մոնետիզացիա»:

Twitter-ը կնպաստի կոնտենտի առաջխաղացմանը, իսկ հեղինակները կկարողանան ցանկացած պահի լքել հարթակն իրենց կամքով։

Առաջին տարուց հետո iOS-ի և Android-ի միջնորդավճարը կնվազի մինչև 15%, սակայն Twitter-ը կավելացնի իր սեփականը, որի չափը փոքր կլինի, բայց այդուամենայնիվ Մասկը կոնկրետ գումար չի նշել:

Իլոն Մասկը Twitter-ի ղեկավարումը ստանձնեց անցյալ տարվա հոկտեմբերի վերջին՝ ձեռք բերելով ընկերությունը 44 միլիարդ դոլարով։ WSJ-ի տվյալներով՝ 2022 թվականի վերջին սոցցանցի եկամուտը նվազեց 40%-ով՝ խոշոր գովազդատուների արտահոսքի պատճառով։

Գործարարը ստիպված է եղել 13 մլրդ դոլար վարկ վերցնել՝ տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար տոկոսադրույքով, սոցցանցի գնման գործարքը փակելու համար: Վարկի առաջին վճարումն արդեն կատարվել է ։

2023 թվականի ապրիլին Twitter-ը կորցրեց անկախ ընկերության կարգավիճակը։ Միաձուլման արդյունքում ընկերությունը դարձավ X Corp կոչվող նոր կոնգլոմերատի մի մասը: Նոր կարգավիճակի մասին պաշտոնական հայտարարություններ սոցցանցի ներկայացուցիչները դեռ չեն արել։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...