Սոցցանցը խելացի հեռուստացույցների համար հատուկ հավելված է մշակում, որը թույլ է տալիս դիտել բովանդակությունն անմիջապես հարթակից։
Սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը իր Twitter-ում հայտնել է, որ չի պատրաստվում սմարթֆոնով դիտել մեկ ժամանոց տեսանյութ։ Գործարարը Twitter-ի ղեկավար Լինդա Յակկարինոյի հետ միասին շնորհանդես է անցկացրել ներդրողների համար, որի ժամանակ հայտնել են տեսաբովանդակության ընդլայնման ծրագրերի, ինչպես նաև ընկերությունների և բովանդակության հեղինակների հետ պայմանավորվածությունների մասին:
Ըստ Reuters-ի՝ ուղղահայաց տեսանյութերը կազմում են պլատֆորմում օգտվողների ծախսած ժամանակի մոտ 10%-ը: Նաև սոցցանցի ղեկավարությունը նախատեսում է հովանավորչական միջոցներ ներգրավել և գովազդել հայտնի բլոգերների ալիքներում։





