Uber ընկերությունը ներկայացրել է նոր անօդաչու թռչող սարք, որը հնարավորություն է տալիս ապրանքներ առաքել Uber Eats-ից։ Սարքը օգտագործում է «նորարար վեց ռոտոր պտտվող թևեր»՝ ուղղահայաց տեղաշարժն ավելի լավ ապահովելու համար: Ապագայում ընկերությունը պլանավորում է նմանատիպ թևերն օգտագործել Uber ավիայի տաքսիների համար, որոնց թեստավորումը նախատեսված է 2020 թվականին:
Անօդաչուով սննդի առաքման առավելագույն ժամանակը ութ րոպե է՝ ներառյալ բեռնումը և բեռնաթափումը: Նրա թռիչքի բարձրությունը չի գերազանցում 120 մետրը։ Թռիչքի ընդհանուր շրջանակը, առանց առաքման, կկազմի շուրջ 28 կմ, իսկ մեկ պատվերով՝ 19 կմ: Անօդաչու սարքը, կախված քամու արագությունից, հնարավորություն ունի թռչել մինչև 48 կմ / ժամ:
Սարքն արդեն անցել է «նախագծման քննադատական վերլուծություն», իսկ առաջին փորձարկման թռիչքները տեղի կունենան մինչև տարեվերջ: Ծառայության մեկնարկը նախատեսված է 2020 թվականին՝ Սան Դիեգոյում:





