spot_imgspot_imgspot_img

Ուղեցույց՝ միտված հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վեբ բովանդակության մատչելիության ապահովմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 14-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Վեբ բովանդակության մատչելիության խնդիրները՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացում» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են նախարարության Թվայնացման վարչության, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» և «Լռության Ձայն» ՀԿ-ների ներկայացուցիչները։
Թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը ներկայացրել է վարչության մշակած ուղեցույցի նախագիծը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վեբ բովանդակության մատչելիության ապահովմանը: Նշվել է, որ ուղեցույցի նախագիծն ընդգրկում է մատչելի թվային ծառայությունների այնպիսի հիմնական բաղադրիչներ, ինչպիսիք են՝ վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները, «մատչելիության հայտարարություն» կազմելու ուղեցույցը, օգտվողների հետազոտման և փորձարկման հիմնական չափանիշները և այլն։
ՀԿ-ների ներկայացուցիչները, արժևորելով ներկայացված ուղեցույցի նախագիծը, կարևորել են նման ձեռնարկների անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել՝ աջակցող տեխնոլոգիաների ընտրության, փորձարկման և ներդրման հարցում սերտ համագործակցել նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։
Ուղեցույցի նախնական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...