spot_imgspot_imgspot_img

Յունիբանկի աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա

Յունիբանկը կարևորում է կրթությունը: Կրթության բարելավման համար, բանկի աջակցությամբ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա:

Լաբորատորիան հնարավորություն կտա ուսանողներին և վերապատրաստում անցնող երիտասարդ մասնագետներին համալրել իրենց գիտելիքները՝ օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից։

Այն հնարավորություն է ընձեռելու`

  • կազմակերպել բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը,
  • գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով թվային բանկային համակարգի համար գեներացնել նոր խելացի լուծումներ,
  • իրականացնել վերապատրաստման մի շարք ծրագրեր՝ բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելու համար:

Բուհի հետ  համագործակցությունը սկսվել է 2021 թվականին՝ Պոլիտեխնիկի և Յունիբանկի միջև ստորագրված ինստիտուցիոնալ համագործակցության հուշագրով:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...