spot_imgspot_imgspot_img

Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ

Յունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ: Համագործակցության շրջանակներում Յունիբանկը տրամադրում է կրթաթոշակներ կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Թիմերի և մարդկանց առաջնորդում»  և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար:

«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար, ովքեր ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական և առաջնորդային հմտությունները: Դպրոցն օգտագործում է առաջատար միջազգային բուհերի և տեղական փորձագետների փորձն ու լավագույն պրակտիկան: Կրթաթոշակի տրամադրման որոշումը կայացնում է «Մատենայի» և Յունիբանկի համատեղ հանձնաժողովը՝ մոտիվացիոն նամակի և դիմորդի հետ հարցազրույցի հիման վրա։

Կրթական ծրագրերին աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղությունն է: Բիզնես դպրոցի հետ համագործակցությունը դարձել է այս ուղղությամբ բանկի աշխատանքի տրամաբանական շարունակությունը։  Յունիբանկի ծրագրերն ուղղված են որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը: Բանկի աջակցությամբ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ շրջաններում բացվել են ժամանակակից համակարգչային դասարաններ և ինժեներական լաբորատորիաներ: 2021 թ. բանկն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստորագրեցին հուշագիր կրթական ծրագրերի կատարելագործման և բիզնեսի մակարդակում դրանց կիրառման մասին: Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ համալսարանում բացվել է թվային բանկային լաբորատորիա:

Յունիբանկը նաև «Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության մշտական գործընկերն է, որի հիմնական նպատակն է ինտելեկտուալ ժամանցի մասսայականացումը:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...