spot_imgspot_imgspot_img

Unstoppable Finance-ը կգործարկի Եվրոպայի առաջին DeFi բանկը

Գերմանական Unstoppable Finance ստարտափը հայտարարել է Եվրոպայի առաջին լիովին կարգավորվող DeFi բանկի և սթեյբլքոինի գործարկման մասին:

Նախագիծը խոստանում է ամբողջովին ապահովել նոր սթեյբլքոինի պահուստները, ինչպես նախատեսված է ԵՄ օրենսդրությամբ։

Unstoppable Finance-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն (CTO) Պիթեր Գրոսկոպֆն ասել է, որ ավանդական բանկային համակարգը հեռու է կայուն լինելուց, և ֆինանսական հատվածի վերջին փլուզումը ապացուցեց «այն զրոյից վերանայելու անհրաժեշտությունը»:

Սթեյբլքոինի ի հայտ գալով փողը դարձել է կառավարելի, դրանք ուղարկվում են շուրջօրյա՝ հաշված վայրկյանների ընթացքում և ապահովում են գործարքների թափանցիկություն: Այժմ ժամանակն է օգտվելու այս կարևոր նորամուծությունից և վերակառուցելու ֆինանսական համակարգը այնպես, ինչպես մենք կկառուցեինք այն այսօր»,- բացատրել է նա:

Ընկերության համահիմնադիրը նշել է, որ DeFi բանկի շնորհիվ նրանք ցանկացած պահի կկարողանան գումար ներդնել Եվրոպայի Կենտրոնական Բանկի հաշվին՝ աջակցելու իրենց սթեյբլքոին և այլ գործառնություններին։

Unstoppable Finance-ը ներկայումս մշակում է Ultimate կրիպտո դրամապանակը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...