spot_imgspot_imgspot_img

Վերջին 2 տարում աշխարհում փակվել է 239 կրիպտո փոխանակման համակարգ

Ռուսական կրիպտոարժույթների ակտիվների վերլուծական SCHARD ծառայությունը վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ ամեն տարի աշխարհում ավելի ու ավելի են կրճատվում կրիպտո փոխանակման համակարգերը։

«SHARD» կրիպտոարժույթային ակտիվների անվտանգության ծառայության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2020 թվականից ի վեր աշխարհում փակվել է 239 կրիպտո փոխանակման համակարգ: Նույն ժամանակահատվածում շուկայում հայտնվել է ընդամենը 183 նոր խաղացող։

Կրիպտոարդյունաբերության համար քանակական առումով ամենաբացասականը 2021 թվականն էր։ Ինչպես նշվում է հետազոտության մեջ, 12 ամսվա ընթացքում փակվել է 86 նախագիծ։ Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ 2021 թվականին Չինաստանում ներդրվել է կրիպտոարժույթի օգտագործման նորմատիվ արգելք։ Մասնավորապես, հենց դրա պատճառով փակվեցին խոշոր Bit-Z-ն ու C2CX-ը։

Այնուամենայնիվ, ըստ SCHARD-ի, կրիպտո բորսաների մեծ մասը հայտարարեց իրենց փակման մասին՝ ֆինանսական դժվարությունների պատճառով: Որպես օրինակ բերված է աշխարհի խոշորագույն P2P կայքերից մեկը LocalBitcoins-ը, որը գործում է 2012 թվականից։

Արդյունաբերության ամենամեծ անկումը FTX կրիպտո փոխանակման և ներդրումային Alameda Research ընկերության փլուզումն էր 2022 թվականին:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...