spot_imgspot_imgspot_img

Visa-ն ձայնային առանձնահատկություններ է ավելացնում

Visa-ն համագործակցություն է սկսել Clinc ամերիկյան AI ընկերության հետ՝ Visa-ի հաճախորդներին ձայնային հնարավորություններ տրամադրելու համար: Բացի Visa-ից, AI ընկերությունը համագործակցում է այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են Barclays-ը, USAA- ն, Isbank-ը և OCBC բանկը:

Այն բանկերը, վարկային միությունները և այլ հաստատություններ, որոնք օգտագործում են Visa-ի API-ները, կգործեն Clinc-ի կողմից տրամադրվող ձայնային հնարավորություններով: Ընկերության ծառայություններն ընդգրկելու են նաև ֆոնդերի փոխանցումները, վճարումները և նոր կրեդիտ քարտի բացումը:

Clinc-ը տրամադրում է բազմալեզու լուծում՝ վերացնելով հատուկ հիմնաբառեր կամ ձևանմուշներ հիշելու անհրաժեշտությունը: Այն կարող է նաև վերանայել հաճախորդի ծախսերի պատմությունը և ավելացնել վարկային սահմանաչափը: Ավելին, այն կարող է վիճարկել գործարքները և ստեղծել վճարման պլան:

Ըստ տեղեկությունների՝ Visa-ն արդեն օգտագործել է AI-ն: 2019-ի հունիսին Visa-ն տարեկան խարդախություններից կանխել է $25 միլիարդ դոլար` իր «Visa Advanced Authorization» արտադրանքի միջոցով AI-ն օգտագործելով:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...