Եվրոպական տասնյակ բանկեր միացել են մշակելու վճարային նոր համակարգ, որը պետք է փոխարինի ամերիկյան Visa-ին և MasterCard-ին։
Համաեվրոպական վճարումների նախաձեռնությունը՝ PEPSI-ն, սկիզբ է առել 2017 թվականից։ Էլեկտրոնային վճարումների ապագայի վերաբերյալ անցած երկու տարվա ընթացքում տարաձայնություններ են առաջացել՝ մասնավորապես բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործման վերաբերյալ, ինչը կարող էր փոխարինել ավանդական վճարային համակարգերին:
PEPSI-ի նոր ստեղծվող տեխնոլոգիան խոստանում է հնարավորություն տալ՝ կառավարելու բոլոր տեսակի անկանխիկ վճարումները:
Մինչ այժմ, ոչ մի ֆինանսական հաստատություն պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը վճարային նոր համակարգի ստեղծմանը: Սակայն որոշ տվյալներով ֆրանսիական բանկերի մեծամասնությունը, ինչպես նաև գերմանական Deutsche Bank-ը ընդգրկված են PEPSI-ի շրջանակում:





