spot_imgspot_imgspot_img

Ո՞ր բանկերն են շահել SVB-ի փլուզումից

JPMorgan Chase-ը, Citigroup-ը և Wells Fargo-ն ընդլայնում են իրենց վարկային պորտֆելները անցյալ շաբաթ SVB-ի սննականալուց հետո: ԱՄՆ բանկային ոլորտի խոշորագույն ներկայացուցիչները շահել են մրցակցի հեռանալուց։ Իսկ խնդրահարույց ֆինանսական հաստատության ներդրողները տեղափոխվում են այլ ընկերություններ:

Այնուամենայնիվ, լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ բանկը՝ Bank of America-ն, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ներգրավել է ավելի քան $15 միլիարդ ավանդներ և դարձել է հիմնական շահառուներից մեկը Silicon Valley Bank-ի, Silvergate Capital-ի և Signature Bank-ի սնանկության ֆոնին: Bloomberg-ի վերլուծաբանները հայտնում են, որ արդյունաբերության խնդիրները պատճառ են դարձել, որ շատ հաճախորդներ սկսել են վախենալ իրենց ներդրումային պորտֆելների ապագայի համար և սկսել են ապաստան փնտրել ավելի մեծ և կայացած ֆինանսական ընկերություններում:

Bank of America-ն, JPMorgan Chase-ը, Citigroup-ը և այլ բանկեր համարվում են չափազանց մեծ՝ սնանկանալու համար: Silicon Valley Bank-ի փակվելն ամերիկյան շուկայում երկրորդ խոշորագույն սնանկությունն էր (Washington Mutual-ից հետո, որը փլուզվեց 2008-ին հիփոթեքային ճգնաժամի ժամանակ): Մարտի 10-ին ԱՄՆ կարգավորիչը չեղյալ հայտարարեց SVB-ի բանկային ծառայությունների մատուցման լիցենզիան:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...