spot_imgspot_imgspot_img

Որպեսզի Հայաստանը դառնա թվային փոխակերպման տարածաշրջանային կենտրոն, անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը նույնպես ստանձնի առաջնորդությունը

Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ կարևոր է փոխակերպման և թվայնացման այս ընկալումը բերել Հայաստան: Այսօր Երևանում ընթացող Doing Digital ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները:

Նշենք, որ Երևանում տեղի է ունեցել Doing Digital ֆորումը, որի գլխավոր խոսնակը Քրիս Սքիներն էր: Նա տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում:

Ըստ նրա, դրա համար հինական երկու պատճառ կա, ըստ որի եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման և փոխակերպման մեջ, նրանք կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան:

«Երկրորդը, տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների՝ ֆինթեքի հիմնական հաբ»,-ասաց Սքիները:

Սքիները կարևոր է համարում, որ բանկերը, երկրի ղեկավարությունը ստանձնեն թվային փոխակերպումն իրականացնելու առաջնորդությունը։

«Եթե ֆինանսական հաստատության ղեկավարությունը չի ընկալում դա, ապա դա տեղի չի ունենալու: Ոչ միայն բանկի ղեկավարությունը, այլ նաև երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդություն ստանձնեն թվային փոխակերպման առումով՝ վարչապետը, փոխվարչապետը, ԿԲ նախագահը: Որպեսզի Հայաստանը դառնա թվային փոխակերպման տարածաշրջանային կենտրոն, անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը նույնպես հասկանա դա և ստանձնի առաջնորդությունը: Այն փաստը, որ այս ֆորումին ներկայացված են փոխվարչապետը, ԿԲ նախագահը, ցույց է տալիս, որ երկրի ղեկավարության մոտ կա այդ ընկալումը և հանձնառությունն ստանձնված է, որպեսզի այդ թվային փոխակերպումը տեղի ունենա»,- ասաց նա:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...