spot_imgspot_imgspot_img

ՎԶԵԲ-ը ՀՀ-ին մոտ €92 միլիոնի վարկ կտրամադրի 

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) ու Հայաստանի միջև կստորագրվի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ €92,300,000 արժողությամբ:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց վարկային համաձայնագրի նախագիծը:

Նշվում է, որ պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը ներառում է կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Նշվում է, որ վարկային համաձայնագիրը Հայաստանի պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, սակայն մանրամասներ ներկայացված չեն:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...