WABetaInfo տեղեկատվական պորտալի աշխատակիցները հրապարակել են WhatsApp մեսենջերի հետագա թարմացման որոշ մանրամասներ:
Հաղորդվում է, որ նորությունների ալիքների նոր գործառույթը հասանելի կլինի հավելվածի առանձին ներդիրում՝ «թարմացումներ» վերնագրով: Օգտագործելով այս հնարավորությունը՝ ընկերությունները և սովորական մարդիկ կկարողանան կիսվել իրենց նորություններով մեսենջերի օգտատերերի հետ։
Միևնույն ժամանակ, նորությունների ալիքների միջև հասանելի կլինի որոնման գործառույթ՝ կոնկրետ օգտատիրոջը հետաքրքրող թեմաներով: Պորտալի տվյալներով՝ լրատվական ալիքի մասնակիցների հեռախոսահամարներն ու այլ անձնական տվյալները կթաքցվեն այլ օգտատերերից։
Առայժմ նոր ֆունկցիաները հասանելի են միայն մեսենջերի 2.23.8 բետա տարբերակում, որը նախատեսված է Android օպերացիոն համակարգով սարքերի վրա աշխատելու համար:
Հավելվածի բոլոր տարբերակներում նոր գործառույթի ինտեգրման ժամկետների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան:





