spot_imgspot_imgspot_img

WhatsApp-ում օգտատերերին կարող եք գտնել առանց հեռախոսահամարի

Նախկինում WhatsApp-ում օգտատերերին կարող էիք գտնել միայն հեռախոսահամարով կամ ըստ կոնտակտների ցանկի: Այժմ հնարավոր է գտնել անհրաժեշտ մարդուն, առանց իմանալու նրա հեռախոսահամարը:

«Կանաչ» մեսենջերը կունենա եզակի մականուններ, որոնք օգտատերը կընտրի իր պրոֆիլի համար: Նոր գործառույթն այժմ մշակման փուլում է և դեռևս հասանելի չէ օգտատերերին: Ենթադրաբար, այն բետա տարբերակով նախ կհայտնվի՝ Android-ում, այնուհետև՝ iOS-ում։

Մականունն ավելացնելու համար անհրաժեշտ կլինի մուտք գործել WhatsApp-ի «Կարգավորումներ» բաժին, այնուհետև «Պրոֆիլ» ենթամենյու և ընտրել «WhatsApp մականուն» բաժինը:

WABetaInfo-ի փորձագետները նշում են, որ նամակագրությունը ծայրից ծայր պաշտպանված կլինի, նույնիսկ եթե հեռախոսահամարը հեռախոսում գրանցված չէ:

Հիշեցնենք, որ WhatsApp-ը վերջերս ներկայացրել է երկար սպասված գործառույթ՝ հաղորդագրությունների խմբագրում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...