spot_imgspot_imgspot_img

WhatsApp-ը ալիքներ կգործարկի

WhatsApp-ը հայտարարել է մեսենջերում ալիքների գործարկման մասին:

Այն թույլ կտա հենց հավելվածի ներսում ստանալ մարդկանց և կազմակերպությունների մասին նորություններ, այնպես ինչպես Telegram-ում է:

Ադմինիստրատորները կկարողանան հրապարակել իրենց բովանդակությունը՝ տեքստ, լուսանկարներ, նկարներ, սթիքերներ և տեսանյութեր, ինչպես նաև հարցումներ անցկացնել:

«Մենք ստեղծում ենք ալիքների կատալոգ՝ տեղական պետական մարմինների նորություններով, սպորտի, հոբբիների և այլնի մասին բովանդակությամբ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Օգտատերը կարող է մուտք գործել ցանկալի ալիք հրավերով կամ որոնման միջոցով: Բաժանորդների տվյալները (հեռախոսահամարներ, պրոֆիլի լուսանկարներ) կթաքցվեն ինչպես այլ օգտվողներից, այնպես էլ ալիքների ադմինիստրատորներից:

Բացի դրանից, ոչ ոք չի տեսնի, թե որ ալիքներին է բաժանորդագրված կոնկրետ օգտատերը։ Ալիքում հրապարակման պատմությունը կպահպանվի 30 օր, որից հետո՝ կջնջվի։ Մշակողները նախատեսում են հետագայում ավելացնել բաժանորդների սարքերից պատմությունը ջնջելու հնարավորությունը նախքան 30-օրյա ժամկետի լրանալը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...

UnionPay քարտ․ ի՞նչ է այն և ի՞նչ հնարավորություններ է տալիս

Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք...