WhatsApp մեսենջերը կարող է ունենալ զրույցի գաղտնիության լրացուցիչ գործառույթ: Ընկերությունն աշխատում է գաղտնաբառի կամ մատնահետքով կողպեքի ներդրման վրա:
Ըստ մշակողների՝ նորամուծությունը օգտատերերին կապահովի անվտանգության լրացուցիչ մակարդակով։ Այսպիսով, նույնիսկ եթե կողմնակի անձինք կարողանան մուտք գործել գաջեթ, միևնույն է, հնարավոր չի լինի կարդալ պաշտպանված չատերը, քանի որ անհրաժեշտ կլինի մատնահետք: Իսկ ապակողպելու անհաջող փորձերի դեպքում մեսենջերը երկրորդ օգտատիրոջը կառաջարկի ջնջել նամակագրությունը:
Նշվում է նաև, որ մեդիա ֆայլերը, օրինակ՝ կողպված չատին ուղարկված լուսանկարները կամ տեսանյութերը, ավտոմատ կերպով չեն պահվի սարքի հիշողության մեջ
Նոր գործառույթը կավելացվի մեսենջերի հետագա թարմացման մեջ: Թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:





