WhatsApp Messenger-ը Windows-ի համար ստացել է թարմացում, որն ունի չաթերից դուրս ձայնային հաղորդագրություններ լսելու գործառույթ։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։
Նորարարությունը հասանելի է բոլոր օգտատերերին, ովքեր Microsoft Store-ից ներբեռնել են Windows-ի համար WhatsApp-ի ընթացիկ բետա տարբերակը։ Այժմ օգտատերը կարող է միացնել ձայնային հաղորդագրությունը և թողնել չաթը, որտեղ այն ստացել է, միաժամանակ այլ գործեր անելով։
«Սա շատ հարմար և օգտակար է, հատկապես, եթե ինչ-որ մեկը լսում է շատ երկար ձայնային հաղորդագրություն, այժմ նա հնարավորություն ունի շարունակել հաղորդակցվել այլ չաթերում՝ լսելով»,- ասում են WABetaInfo-ի խմբագիրները:
Չնայած այն հանգամանքին, որ այս ֆունկցիան առաջին անգամ է հայտնվել մեսենջերի բետա տարբերակում, պորտալը չի բացառում, որ այն կարող է հասանելի դառնալ հավելվածի կայուն տարբերակի սեփականատերերի համար։





