Wildberries-ում ապրանքների և ծառայությունների վաճառքի շրջանառությունը 2021 թվականի համեմատ 2022-ին աճել է 98%-ով և կազմել 1,669 տրիլիոն ռուբլի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Պատվերների թիվը հասել է 1,5 միլիարդի՝ աճելով 88%-ով։
Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում օգտատերերը Wildberries-ի միջոցով գնել են 1,9 միլիարդ ապրանք, ինչը 81%-ով ավելին է, քան 2021 թվականին։
Վաճառքի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են սանտեխնիկայի (տարեկան 321%), խելացի տան և անվտանգության սարքավորումների (231%), այգեգործության ապրանքների (224%), ֆոտո և վիդեո սարքավորումների (188%), այգեգործական սարքավորումների (185%) ոլորտներում:
Միևնույն ժամանակ, նորաձևության (հագուստ, կոշիկ, աքսեսուարներ), FMCG (նորածինների համար ապրանքներ, կենցաղային իրեր և այլն), տան բարեկարգման և ամառանոցների, մանկական ապրանքների, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի կատեգորիաներն ունեցել են ամենամեծ վաճառքի ծավալը:





