Wildberries-ը գործարկել է vmeste.wildberries.ru զբոսաշրջային ծառայությունների պորտալը, որը ներառում է ոչ միայն ավիատոմսերի առաջարկները, այլև ավտոբուսի և գնացքի տոմսեր:
Հարթակի միջոցով միջոցով օգտատերերը կկարողանան երթուղի կառուցել և տոմսեր գնել օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի համար:
Նոր հարթակը ցույց կտա նաև միանգամից մի քանի տարբերակ՝ ըստ արժեքի և տրանսպորտի տեսակների: Օրինակ, ճանապարհորդը նախատեսում էր Մոսկվայից Պյատիգորսկ ուղեւորություն: Նա կարող է ինքնաթիռով թռչել Միներալնիե Վոդի, այնուհետև գնացքով կամ ավտոբուսով շարունակել իր ճանապարհը:





