Wildberries-ը թողարկել է արհեստական բանականության վրա հիմնված բոտ, որը վերլուծում է ապրանքների նկարագրությունները, դրանցում առկա լուսանկարները և ըստ այդմ որոշում թե որ ապրանքներն են արգելված: Դրանից հետո արգելվածներն ավտոմատ կերպով թաքցվում են կայքի կատալոգում և հավելվածում:
Առաջին փուլում բոտը շուկայում կգտնի վեյփեր (էլեկտրոնային ծխախոտ), դրանց համար հեղուկներ և ծխելու խառնուրդներ, այդ թվում՝ առանց նիկոտինի: Wildberries-ն արգելել է դրանց վաճառքը փետրվարի 7-ից։ Հետագայում բոտը կփնտրի ցանկացած կասկածելի ապրանք, սակայն ընկերությունը չի բացահայտում կոնկրետ պլանները։
Նախքան բոտի ի հայտ գալը, ապրանքները ստուգում էին մասնագետները: Այժմ գործընթացն ավտոմատացրել են բոտի օգնությամբ։ Wildberries-ը հավաստիացնում է, որ սխալ արգելափակման ռիսկերը գրեթե զրոյական են, բայց եթե բոտը պատահաբար արգելափակում է արտադրանքը, ապա վաճառողը կարող է դիմել աջակցության:





