spot_imgspot_imgspot_img

Worldcoin-ի զարգացման համար OpenAI-ի ղեկավարը $100 միլիոն կհավաքի

OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը բանակցություններ է վարում սեփական Worldcoin կրիպտոարժույթում $100 մլն ներդնելու համար: Financial Time-ը գրում է, որ ներդրողներ կդառնան վենչուրային Khosla Ventures վենչուրային հիմնադրամները, Անդրեսեն Հորովիցը, LinkedIn-ի հիմնադիրներից Ռիդ Հոֆմանը և սնանկացած կրիպտո փոխանակման բորսա FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն Ֆրիդը։

Հրապարակման աղբյուրներից մեկի համաձայն՝ նախագծում ներդրումներ կանեն ոչ միայն գործող անձիք, այլև՝ նորերը։ Worldcoin-ն օգտագործում է աչքի ցանցաթաղանթի ճանաչման տեխնոլոգիա՝ ակտիվի սեփականատիրոջը ճանաչելու համար:

Նախկինում ընկերությունը վաճառել էր $100 մլն թոքեն: Ըստ FT-ի զրուցակցի, կրիպտոյի այս պայմաններում նման ներդրումների ներգրավումը կարելի է հաջողություն համարել:

Worldcoin-ի ղեկավարները պնդում են, որ նախագիծը կօգնի այն մասնագետներին, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը AI-տեխնոլոգիաների զարգացման պատճառով:

Ընկերությունը նախատեսում է ներդնել սեփական բլոկչեյնը և սկսել գործարքների գրանցումը առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին FTX կրիպտո փոխանակման խոշորագույն բորսան սնանկության հայտ է ներկայացրել: Դրան նախորդել էր ընկերության իրացվելիության ճգնաժամը։ Binance բորսան ցանկանում էր օգնել մրցակցին՝ գնելով որոշ ակտիվներ, սակայն, ի վերջո, հրաժարվեց գործարքից: Կրիպտո-շուկայում նման լայնածավալ խաղացողի փլուզումը ազդեց ամբողջ արդյունաբերության վրա:

Ճգնաժամի արդյունքում խնդիրների է բախվել Genesis բորսան, որը նույնպես սնանկության դիմում է ներկայացրել ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...