YouTube-ն ակտիվացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս տեսանյութ ստեղծողներին ավելացնել աուդիոն մի քանի լեզվով: Անցյալ տարի YouTube-ը փորձարկեց այս գործառույթը մի քանի հեղինակների հետ, սակայն այժմ հասանելիությունն ընդլայնվում է և նորույթից կարող է օգտվել յուրաքանչյուրը:
Այս նոր գործիքը հեղինակները կարող են օգտագործել իրենց լսարանը ընդլայնելու համար: Անցյալ ամիս թեստավորման ընթացքում գործարկվել է մոտ 4000 տեսանյութ 40 լեզվով:
Երբ առաջին անգամ անցնեք ձեր նախընտրած լեզվին, կայքն այն ավտոմատ կօգտագործի ամեն անգամ: Ցանկության դեպքում կարող եք օգտագործել Ձեր նախընտրած լեզուն:





