spot_imgspot_imgspot_img

Amazon-ը մտադիր է գնել AMC Entertainment կինոթատրոնների ցանցը

Ամերիկացի գործարար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը պատրաստվում է գնել AMC Entertainment կինոթատրոնների ցանցը, գրում է The Intersect-ը։ Նրա խորհրդականներն արդեն սկսել են ուսումնասիրել հնարավոր գործարքի սցենարները։

AMC Entertainment-ն աշխարհի ամենամեծ ցանցն է, որն ունի հարյուրավոր կինոթատրոններ Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Բեզոսի հետաքրքրության մասին լուրերով ընկերության բաժնետոմսերը թանկացել են 21%-ով։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Amazon-ը ցանկանում է օգտագործել ամբողջ աշխարհի կինոթատրոնները՝ գովազդելու իր բովանդակությունն ու ծառայությունները։ Օրինակ՝ Amazon Prime ֆիլմերը։

Նախկինում նմանատիպ մոտեցում էր ընտրել Apple-ը, ամերիկյան ՏՏ հսկան պատրաստվում է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար նախատեսված ֆիլմերում։ Այսպիսով, ընկերությունը մտադիր է խթանել իր հոսքային ծառայության բովանդակությունը։

AMC ցանցը մեծապես տուժել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, երբ կինոթատրոնները կորցրել են շահույթի զգալի մասը արգելափակման պատճառով: Համաճարակի սկզբից AMC Entertainment-ի բաժնետոմսերն էժանացել էին գրեթե 40%-ով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...